Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Արթուր Վանեցյան. Բոլոր այն անձինք, որ այսօր համաձայնում են հեռացող դավաճանական իշանության հետ շարունակել պատասխանատվություն կիսել, դավաճաններ են

Արթուր Վանեցյան. Բոլոր այն անձինք, որ այսօր համաձայնում են հեռացող դավաճանական իշանության հետ շարունակել պատասխանատվություն կիսել, դավաճաններ են
21.11.2020 | 21:46

Հույս ունեմ, որ ՌԴ հետ Հայաստանի իշխանությունները գոնե այս ժամանակահատվածում կկարողանան որոշակի հայանպաստ պայմաններ ապահովել բանակցային գործընթացում, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Հարցին՝ նկատո՞ւմ է Ռուսաստանից աջակցություն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, նա պատասխանեց՝ ոչ մի երկրից աջակցություն չի ուզում նկատել, Հայաստանը պետք է ինքնիշխան երկիր լինի: Անդրադառնալով կառավարության կադրային փոփոխություններին՝ Վանեցյանը նշեց, որ բոլոր այն անձինք, որ այսօր համաձայնում են հեռացող դավաճանական իշանության հետ շարունակել պատասխանատվություն կիսել, դավաճաններ են:

Դիտվել է՝ 2094

Մեկնաբանություններ